Արսեն Խառատյանի հայցադիմումը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցադիմումը ՝ ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել: Այս մասին Խառատյանը նշել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայցադիմումս վարույթ է ընդունվել
Ինչ խոսք, մեծ է գայթակղությունը համաչափ արձագանքել Սորոսի դեմ «պայքարի» ետևում թաքնվող անդաստիարակ ու անսրբություն ղժղժոցներին, մեր արձագանքը, սակայն, շարունակելու է իրավական տիրույթում լինել:
Եվ անգամ գործող դատարանների պայմաններում փորձելու ենք հասնել արդարության, ապրենք կտեսնենք…»,- գրել է նա: