«Արթուր Վանեցյանի հայտարարությունը համարում եմ տոտալ քաղաքական». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ «Սորոսի» հիմնադրամը Հայաստանին վտանգ է սպառնում, նկատել է.
««Բաց հասարակություն» հիմնադրամը Հայաստանում երկար տարիներ գործում է, այն ժամանակվանից, երբ դեռ Արթուր Վանեցյանն Էրեբունիում ԱԱԾ պետ էր:
«Եթե նման մտահոգություններ է ունեցել, պետք է քայլեր ձեռնարկեր, այսինքն՝ պետք է լինեին դատական գործեր: Այդ հայտարարությունները ես որակում եմ՝ տոտալ քաղաքական, հնարավոր ինտրինգը պահելու և քաղաքական սպասելիք ձևավորելու առումով»,- նշել է Է. Մարուքյանը:
Նա նաև հավելել է, որ այսօր Հայաստանում առանցքային ոլորտները չունեն ղեկավարներ՝ ԱԱԾ-ն, ՊՎԾ-ն ու Ոստիկանությունը, նման բան Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել:
Զվարթ Խաչատրյան