Բաժիններ՝

Անրին կարող էր դառնալ «Բարսելոնայի» մարզիչը

«Մոնրել Իմպեկսի» ներկայիս գլխավոր մարզիչ Թիերի Անրին կարող էր գլխավորել «Բարսելոնան» 2019 թվականի ամռանը:

Ըստ Mundo Deportivo-ի, «Բարսելոնան» ֆրանսիացուն համարել է գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու, եթե Էռնեստո Վալվերդեն փետրվարին չթարմացներ պայմանագիրն ակումբի հետ:

Չնայած «Մոնակոյում» անհաջող ժամանակահատվածին՝ երկու տարի որպես Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական աշխատելը, ինչպես նաև Անրիի բարձր կարգավիճակը՝ որպես ֆուտբոլիստ, այն գործոններն էին, որոնք կատալոնացիներին ստիպեցին ուշադրություն դարձնել Թիերիին և նույնիսկ կապվել նրա հետ՝ նախքան Վալվերդեի նոր պայմանագրի կնքումը։

Նաև «Բարսելոնան» կարող էր առաջարկել «Էստուդիանտեսի» ներկայիս գլխավոր մարզիչ Գաբրիել Միլիտոյին դառնալ Անրիի օգնականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս