Ամերիկյան դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Նիլ Արմսթրոնգի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել որպես հարգանք լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հուղարկավորության օրը իջեցնել երկրի պետական դրոշը Սպիտակ տան և հասարակական ու դաշնային հաստատություններից, ռազմածովային ու ռազմաօդային բոլոր բազաներից, ինչպես նաև արտերկրում տեղակայված դեսպանատներից ու հյուպատոսարաններից: Այս մասին գրում է Huffingtonpost-ը:
Նշենք, որ Նիլ Արմսթրոնգի հուղարկավորությունը կայանալու է ուրբաթ օրը:
Հիշեցնենք, ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը կյանքից հեռացել էր օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում: Նա առաջին մարդն էր, ով 1969 թ. հուլիսի 20-ին ոտք դրեց լուսնի վրա: