Google-ը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն է արձանագրում ամբողջ աշխարհում
Google որոնիչը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն է արձանագրում ամբողջ աշխարհում. ամսական ավելի քան 500 միլիոն հարցում է ստացվում այդ թեմայով: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտնել է Emerging Markets-ի տարածաշրջանում (Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Մերձավոր Արեւելք, Ռուսաստան եւ ԱՊՀ-ի երկրներ) Google-ի ռազմավարական ծրագրերի բաժնի ղեկավար Դոնա Ռազ Լեւին։
«Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ են մշակույթի հետ կապված հարցումները, ամսական 500 միլիոն: Հետաքրքրությունն աճում է բացառիկ տեմպերով»,- ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ընթացքում՝ «Զանգվածային հաղորդակցություններ» սեկցիայում:
Կորպորացիայի ներկայացուցիչը պատմել է միջազգային ժառանգության թվայնացման հաջող գործընթացների մասին, որոնց մասնակցում են խոշոր թանգարաններ, այդ թվում՝ Էրմիտաժը, Տրետյակովյան պատկերասրահը, Լուվրը, Վերսալը, ընդամենը 2 հազար գործընկեր ամբողջ աշխարհում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովը տեղի է ունեում 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 16-ը: Դրա հիմնական թեման է «Մշակութային կոդերը գլոբալացման պայմաններում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: