«Փաշինյանը վարձահատույց է լինում և իր հավատարմության երդումն է տալիս իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոուի հերթական դրամատիկ սերիան, որտեղ խիստ հուզական տոնով փորձեց հիմնավորել, որ ՀՀ հարկատուները պետք է և պարտավոր են վճարել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված, Նիդեռլանդներում բնակվող սեռը փոխած մի հայազգի մի մարզիկի մասին ֆիլմի նկարահանման համար։

Բավականին հաջողված դերասանական խաղ էր՝ համեմված մարդասիրության և հայրենասիրության կեղծ պաթոսով, հայկական դրոշի նկատմամբ խիստ հարգալից վերաբերմունքով, ուղղակի այս անգամ ճանապարհին մաքսավոր չհանդիպեց, որպեսզի նրանից սարքի քավության նոխազ։

Եթե մարդասիրության և կեղծ հայրենասիրության պաթոսը դնենք մի կողմ, ապա ակնհայտ կդառնա, որ Փաշինյանն ուղղակի վարձահատույց է լինում և իր հավատարմության երդումն է տալիս իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին։

Լինելով փորձառու հրապարակային գործիչ և հասարակական գիտակցության պրոֆեսիոնալ մանիպուլյատոր, նա հերթական անգամ փորձեց մոլորեցնել և թակարդը գցել միամիտ և դյուրահավատ ավանդապաշտ մեծամասնությանը՝ պահպանելով իր ազդեցությունը մարգինալ, բայց խիստ մոտիվացված ու կազմակերպված փոքրամասնության վրա։

Սա կեղծ օրակարգ է և ոչ մի աղերս չունի հայկական շահի հետ, և իմ խորին համոզմամբ, նպատակ ուներ խլացել վերջին երեք օրվա ընթացքում նրա կողմից հնչեցված խիստ վտանգավոր հայտարարությունների բացասական արձագանքը։

Պետք է հիասթափեցնեմ իրեն և իր թիկունքում կանգնած մարգինալ փոքրամասնություններին. այս անգամ չստացվեց, պարոնայք հեղափոխականներ։

Հ.Գ. Իսկ եթե Փաշինյանն ու իր թիմակիցներն այդքան մարդասեր են, ապա թող իրենց աշխատավարձերը փոխանցեն այդ ֆիլմի նկարահանման համար և այդ նպատակով հատուկ կարող են իրենց պարգևատրել»։

Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան, որտեղ…

Gepostet von Artur Ghazinyan am Donnerstag, 14. November 2019

Տեսանյութեր

Լրահոս