Բաժիններ՝

Կուրսկի մարզում հրդեհի հետևանքով երեք երեխա է մահացել

Կուրսկի մարզի Պրիստեն ավանում նոյեմբերի 11-ի առավոտյան հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որտեղ ապրում էր չորս երեխաներ ունեցող ընտանիք: Երեք երեխաները զոհվել են, ծնողները հասցրել են փրկել միայն մեկին: Այդ մասին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մարզային վարչության մամուլի ծառայությունում: Զոհվել են 2014, 2016 եւ 2017 թվականներին ծնված երեք երեխաները:

Հրդեհի ազդանշանը ԱԻՆ-ում ստացվել է տեղական ժամանակով ժամը 06:38-ին (Երեւանի ժամանակով 07:38-ին): Կրակը մարել են 06:52-ին: Շենքում ամբողջովին այրվել է 35 քառակուսի մետր տարածությամբ բնակարանը: Հրդեհի պատճառները պարզվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930