Բաժիններ՝

Նախնական տվյալով՝ «Էրեբունի» օդանավակայանի հրդեհված պահեստում զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ այսօր հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։

«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շշենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով այրվել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը, բենզատար ավտոմեքենա, ինքնաթիռի 2 շարժիչ, անվադողեր և հաստոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս