Իրանի նավթի նախարարը հանույթի կրճատում է ենթադրում դեկտեմբերին ՕՊԷՔ+-ի հանդիպումից հետո

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ դեկտեմբերին ՕՊԷՔ+-ի նիստի մասնակիցները որոշում կընդունեն նավթի հանույթի հետագա նվազեցման մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է նոյեմբերի 4-ին Mehr գործակալությանը տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ կշարունակվի նավթի հանույթի նվազեցումը»,- ասել է Զանգանեն ի պատասխան դեկտեմբերի 5-ին ՕՊԷՔ-ի մասնակից երկրների հանդիպումից սպասումների վերաբերյալ հարցի:- «Դա նշանակում է, որ ՕՊԷՔ-ը կնվազեցնի իր (մատակարարումները) շուկային»: Հանդիպմանն ՕՊԷՔ+-ի երկրները (24 նավթ արտահանող երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը) կքննարկեն հանույթի մակարդակների հարցը 2020 թվականի մարտից հետո: Ընթացիկ տվյալներով՝ աշխարհում նավթի առեւտրային պաշարները դեռեւս գերազանցում են հինգ տարվա միջին ցուցանիշը, ինչը նպատակային ցուցանիշ է համաձայնության համար: Դիտորդները նաեւ նշում են աշխարհի էկոնոմիկաների տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, ինչն ուղղակիորեն կարող է նվազեցնել նավթի պահանջարկի աճի տեմպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս