Շուրջպար՝ ի հեճուկս «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման
Մետրոպոլիտենի Հանրապետության կայարանի մոտ անցկացվող «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որն ընթանում է լարված մթնոլորտում, ըստ բոյկոտողների՝ սատանիստական բնույթ է կրում, ուստի նրանք միացրեցին ազգային երգ և շուրջպար բռնեցին՝ նշելով, որ սա է ազգայինը և այն պետք է քարոզվի։
Նշենք, որ ներկայացման ժամանակ պարբերաբար քաշքշուկ է տեղի ունենում մասնակիցների ու ներկաների միջև, որի հետևանքով կա մեկ բերման ենթակված՝ Նարեկ Սարգսյանը, որը փորձում էր խոչընդոտել ներկայացումը «զելյոնկա» շաղ տալով մասնակիցների վրա։
Զվարթ Խաչատրյան