23-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահել և օգտագործել
Ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Անի թաղամասի 23-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները կասկածվողին Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Մուշի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել և պատրաստել է վայրաճած կանեփի բույսերից, պահել իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: