Նյու Յորքի իշխանությունները կփակեն աշխարհի ամենամեծ բանտը
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում: Այդ մասին գրել է New York Times-ը:
Բանտային համալիրը, որը գտնվում է Իստ-Ռիվեր նեղուցի համանուն կղզում, նախատեսված է 10 հազար բանտարկյալների համար: Քաղաքային իշխանություններն ընդունել են ավելի քան 8,7 մլրդ դոլար արժողությամբ պլանը, որը նախատեսում է «Ռայքերս»-ի փակումը մինչեւ 2026 թվականը:
Դրա փոխարեն կկառուցվի ավելի փոքր չափի չորս բանտ: Պլանի համաձայն, չորս նոր բանտերը կտեղակայվեն Նյու Յորքի Բրուքլինի, Քվինսի, Բրոնքսի եւ Մանհեթենի շրջաններում: Հրատարակությունը նշում է, որ «Ռայքերս»-ը փակելու որոշման պատճառը դարձել են այն փաստերը, որոնք վկայում են բանտում տեղ գտած բազմաթիվ խախտումների եւ ծառայողական չարաշահումների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: