«Հուսամ՝ ՍԴ-ն կբավարարի ԱԺ-ի նախագիծը». Էդմոն Մարուքյան
«Յուրաքանչյուր մարդու իրավունքն է՝ հանդես գալ տարատեսակ հայտարարություններով, սակայն որևէ հայտարարություն չի կարող ազդել քրեադատավարական գործի վրա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ հրապարակել են փաստաթուղթ, որով աջակցություն են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նաև կոչ արել դադարեցնել նրա շուրջ ծավալվող գործընթացները։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այստեղ մտահոգվելու առիթ չկա, քանի որ Քոչարյանի աջակիցներն ընդամենը կոչ են արել դադարեցնել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը։
«Բա իր աջակիցներն են, ի՞նչ պետք է հայտարարեն»,- նշեց նա։
Անդրադառնալով ԱԺ-ի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ ուղարկած նախագծին, Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը կբավարարի ԱԺ-ի դիմումը։
Զվարթ Խաչատրյան