Եգիպտոսի հանգստի գոտիներում զբոսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին
Եգիպտոսի իշխանությունները պատրաստվում են օտարերկրացի զբոսաշրջիկներին խնդրել չկերակրել ձկներին և խստորեն վերահսկելու են այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք դայվինգի տուրեր են կազմակերպում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Եգիպտոսը կմիանա այն երկրների խմբին, որոնք իրականացնում են ՄԱԿ-ի «Կանաչ լողակ» նախաձեռնությունը՝ կորալների վրա դայվինգի բացասական ազդեցության պաշտպանության համար:
Ծրագրին մասնակցելուց հետո տրվելու են հավաստագրեր՝ 30 դայվինգ կենտրոնի և 150 դայվինգի զբոսավարի:
Զբոսաշրջիկներին չի թույլատրվի ոչ միայն կերակրել ձկներին, այլև կորտել կորալները, ծովում աղբ թափել և այլն:
2020 թվականի մարտին ծրագրին կմիանան նաև այլ երկրներ: