Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի օպերային երգչուհի Ջեսի Նորմանը. Variety

Սեպտեմբերի 30-ի առավոտյան կյանքի 75-րդ տարում մահացել է ամերիկացի օպերային երգչուհի Ջեսի Նորմանը: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը՝ վկայակոչելով նրա ընտանիքի ներկայացուցչի հայտարարությունը։

Նշվում է, որ Նորմանի մահվան պատճառը դարձել են ողնուղեղի վնասվածքի հետ կապված բարդացումները, որն օպերային երգչուհին ստացել էր 2015 թվականինի: Ջեսի Նորմանը ծնվել է 1945 թվականին Օգասթա քաղաքում (Ջորջիայի նահանգ):

1969 թվականին նա դեբյուտել է Բեռլինում՝ Եղիսաբեթի դերում (Ռիխարդ Վագների «Տանգեյզեր» օպերա), 1972 թվականին Աիդայի դերով (Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերա) հանդես է եկել La Scala թատրոնի բեմում եւ Covent Garden թատրոնում՝ Կասանդրայի դերով (Հեկտոր Բեռլիոզի «Տրոյացիները» օպերա): Նորմանը հինգ անգամ արժանացել է Grammy մրցանակի, ինչպես նաեւ ստացել է ԱՄՆ-ի Ազգային մեդալն արվեստների բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս