Բաժիններ՝

Հայտնի են կլիմայական աղետի իրական մասշտաբները

Կլիմայի փոփոխության հարցերով Միջկառավարական հանձնաժողովի զեկույցում նշվել է սպասվող կլիմայական աղետալի իրական ծավալը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ըստ գիտնականների կանխատեսումների, մինչև 2050 թվականը գլոբալ տաքացումը կվտանգի Երկրի ավելի քան մեկ միլիարդ բնակչի՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ:

Կլիմատոլոգները պնդում են, որ մարդկությանն այլևս չի հաջողվի կանգնեցնել սառցադաշտերի հալումը: Կմահանան կամ զգալիորեն կնվազեն նաև ծովային կենդանիների պոպուլյացիաները:

Փոթորիկների ուժեղացումը և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը պատճառ կդառնան կղզիների ջրհեղեղի և փոթորիկների ուժեղացմանը: Իսկ եթե չնվազեցվեն ջերմոցային գազերի արտանետումները, ծովի մակարդակը կարող է բարձրանալ մի քանի մետրով, ինչը տարեկան մի քանի տրիլիոն դոլարի վնաս կհասցնի, կդառնա միլիոնավոր մարդկանց արտագաղթի պատճառ և կվնասի միլիարդավոր մարդկանց:

Ենթադրվում է, որ համաշխարհային օվկիանոսների մակարդակը կբարձրանա 61-110 սանտիմետրով, իսկ 2300-ին կարող է հասնել չորս մետրի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս