1 միլիարդից ավելի մարդ արտակարգ իրավիճակում կհայտնվի օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով
Մինչեւ 2050 թվականն ավելի քան մեկ միլիարդ մարդ ամեն տարի կբախվի ցիկլոնների, հեղեղումների եւ բնական բնույթի այլ արտակարգ իրավիճակների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով: Այդ մասին հառտնել ենշարք զանգվածային լրատվամիջոցներ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման փորձագետների միջկառավարական խմբի զեկույցը:
Ըստ որում ՄԱԿ-ի մասնագետները կարծում են, որ խնդիրներից չի հաջողվի խուսափել նույնիսկ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման լուրջ կրճատման դեպքում: Մասնավորապես, արեւադարձային փոթորիկները, եթե ավելի կանոնավոր կերպով տեղի չունենան էլ, ապա ամեն դեպքում կլինեն ավելի սաստիկ, կանխատեսում են միջազգային կազմակերպությունում:
Զեկույցի համաձայն՝ 2005 թվականից համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումն ընթանում է 2,5 անգամ ավելի արագ, քան XX դարում. հիմնականում բեւեռային սառցադաշտերի հալման պատճառով: Այն դեպքում եթե ջերմոցային գազերի արտանետումները չկասեցվեն, ապա 2100 թվականին այդ գործընթացի արագությունը կարող է քառապատիկ աճել, նախազգուշացնում են զեկույցի հեղինակները, հաղորդել է«Ինտերֆաքսը»: