Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործուն կապերի համար, ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու եւ նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող աշխատանքում եւ կրթական ծրագրերում:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությունը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում Ավստրիայի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկու երկրները համատեղ աշխատանքի հեռանկար ունեն խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ խորհրդարանների կարողությունների զարգացման գործում:

Կողմերը նաեւ քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս