Բաժիններ՝

Թրամփը «շատ երջանիկ աղջիկ» է համարել գողացված մանկության մասին ՄԱԿ-ում հայտարարած ակտիվիստուհուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի հուզական ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա աշխարհի ղեկավարներին մեղադրել է գողացված մանկության մեջ, անվանել է «շատ երջանիկ աղջկա» խոսքեր, որը լուսավոր ապագա է կանխավայելում: Սեպտեմբերի 23-ին այդ հաղորդագրությունը Միացյալ Նահանգների նախագահը զետեղել է Twitter ցանցի իր էջում։

«Նա նման է շատ երջանիկ աղջկա, որը լուսավոր եւ հիանալի ապագա է կանխավայելում: Ինչ հաճելի է դա տեսնել»,- գրել է նա՝ հղումը կցելով Թունբերգի ելույթի տեսագրությանը, որտեղ ակտիվիստուհին խոսում է այն մասին, որ «մարդիկ տառապում են, մահանում, ոչնչանում են էկոհամակարգեր, իսկ շատ տեսակներ (գտնվում են) անհետացման եզրին»:

Թունբերգի խոսքով՝ այս ամենի ֆոնին միակ բանը, ինչի մասին մտածում են աշխարհի ղեկավարները, «փողն է եւ հեքիաթները տնտեսական աճի մասին»: Նա հայտարարել է, որ «նոր սերունդներն ուշադրությամբ հետեւելու են ներկայիս իշխանությունների գործողություններին» եւ երբեք չեն ների, եթե նրանք փորձանքի մեջ գցեն իրենց»:

Թրամփի հաղորդագրության շուրջ Twitter-ի օգտատերերի կարծիքները բաժանվել են: Շատերը մեկնաբանություններում նրա գրառումը համարել են նողկալի եւ վրդովվել են, որ ԱՄՆ-ի նախագահը ծաղրում է 16-ամյա ակտիվիստուհուն: Իսկ մյուսները սոցցանցում ԱՄՆ-ի ղեկավարի հրապարակումը ծիծաղելի կատակ են համարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս