Սուլշերը ձմռանը միջոցներ կստանա՝ հարձակման գծի ուժեղացման համար
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ չնայած Պրեմիեր լիգայում անհաջող մեկնարկին:
Ըստ Daily Mail-ի տեղեկությունների՝ հունվարին նորվեգացին միջոցներ կստանա կազմն ուժեղացնելու համար, մասնավորապես՝ հարձակման գիծը:
Ամռանը մանկունյանցիները հրաժեշտ տվեցին հարձակվող Ռոմելու Լուկակուին և հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին: Միևնույն ժամանակ՝ մոտ 150 միլիոն ֆունտ է ծախսվել պաշտպաններ Հարի Մագուայերի, Աարոն Ուան-Բիսակայի և կիսապաշտպան Դենիել Ջեյմսի ձեռքբերման վրա:
Ձմեռային տրանսֆերների համար գումար հատկացնելու որոշումը կայացվել է հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդի և Էնթոնի Մարսիալի վնասվածքների, ինչպես նաև՝ հարձակվող Մեյսոն Գրինվուդի հիվանդության պատճառով:
6 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը