Պատահար Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Կ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: