Թուրքիայում մի քաղաքացի 40 տարի ապրել է քարանձավում
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի բնակիչներից մեկը շուրջ 40 տարի ապրել է Աքյար թաղամասում գտնվող մի քարանձավում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2019թ․ Բալըքեսիրի Բիգադիչ շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ Գյունդուզ անունով քաղաքացու համար քարե փոքրիկ տնակ է կառուցվել։ Տնակն ապահովված է նվազագույն կենցաղային պայմաններով։
74-ամյա քաղաքացին սկզբում հրաժարվել է նոր կացարանից, բայց, ի վերջո, տեղափոխվել է քարանձավից։