Բաժիններ՝

Աշխարհի հնագույն տուրիստական ընկերությունը հայտարարել է լուծարման մասին

Մեծ Բրիտանիայի Thomas Cook հնագույն տուրիստական ընկերությունը հայտարարել է հարկադրական լուծարման մասին: Այդ մասին հաղորդվում է ձեռնարկության կայքում:

Ընկերության ղեկավարությունն սպասում է իր սպասարկյալների հայրենադարձմանը, որը կարող է դառնալ պատմության մեջ բրիտանացիների խոշորագույն տարահանումն արտասահմանից խաղաղ ժամանակ: Հարկադրական լուծարման անհապաղ ուժի մեջ մտնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ չի հաջողվել համաձայնության գալ ընկերության բաժնետերերի եւ նոր վարկատուների միջեւ:

Thomas Cook-ը՝ աշխարհի խոշորագույն տուրիստական ընկերություններից մեկը, հիմնվել է 1841 թվականին: Ընկերության վաճառքների տարեկան ծավալը կազմում է 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Ընկերությունը սեպտեմբերի 23-ին հայտնել է սնանկացման մասին, քանի որ չի կարողացել 200 միլիոն ֆունտ ստեռլինգ գտնել բյուջեում «ճեղքվածքը» փակելու համար:

Արտասահմանում Thomas Cook-ի ուղեգրերով գտնվում է շուրջ 600 հազար մարդ, նրանցից շուրջ 160 հազարը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս