Ռուսաստանը պատրաստվում է դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը

Դա կապված է դուստր ձեռնարկության դեմ հարուցված քրեական գործի հետ:

«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ պնդելով, որ նրանք արգելափակում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» (ՀԿԵ) աշխատանքը, որի կառավարման ներքո է գտնվում հայկական երկաթուղին։

Այս մասին RTVI-ն փոխանցել է Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջածանոթ աղբյուրը։

«Ռուսական երկաթուղիների» հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ սրվել են այն խուզարկություններից ու քրեական գործերից հետո, որոնք պաշտոնական Երևանը հարուցել է ՀԿԵ-ի դեմ։

2018թ. օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկություններ իրականացրին 19 000 դոլարի չափով հարկեր չվճարելու կասկածանքով։ ՀԿԵ-ում պատմում էին, որ ուժայիններն առգրավել էին ողջ փաստաթղթերը։

Տեսանյութեր

Լրահոս