Սանկտ Պետերբուրգում ճապոնացի դիվանագետն էլ ապահով չէ
Ռուսաստանի Դաշնության «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության կցորդը ծեծի է ենթարկվել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դիվանագետը հայտնել է, որ երեք անհայտ անձինք նրան ծեծի են ենթարկել, վերցրել նրա բբջայինը, տան բանալիներն ու փախուստի դիմել:
Նրան ցուցաբերվել է բուժօգնություն: