Բաժիններ՝

Կառավարությունը չի զիջել «Սպայկային»

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկ մաքսատուն իր այցելության արդյունքները: Ըստ նրա՝ խոշոր գործառութային թերություններ չկան, կա կադրային և որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու խնդիր, որն իրենք արդեն նախաձեռնել են, և 4-5 աշխատակից պետք է ավելացվի:

«Ընդհանուր առմամբ՝ այցելությունը փոխվարչապետի նախաձեռնությամբ էր, ավելի շատ ճանաչողական նշանակություն ուներ և նաև տեղում հանրության մոտ ձևավորված տեսակետների, խնդիրներին, հարցադրումներին որոշակի պատասխան գտնելն էր: Շատ արդյունավետ աշխատանքային այցելություն էր»,- ասաց Դ.Անանյանը:

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության խնդրին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն են ստանում գործընկեր երկրների կառույցների կողմից, դրանք վերամշակում են, հաշվարկներ և վերահաշվարկներ են կատարում.

«Հաշվի առնելով նաև գյուղատնտեսության ոլորտի հետ «Սպայկայի» այսօրվա գործունեության սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քննությունն առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ նրա գործունեության խաթարում չլինի»:

Դ.Անանյանը հերքեց, որ կառավարությունը զիջել է «Սպայկային».

«Զիջել՝ նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում»:

Դ.Անանյանի խոսքով՝ այսօր քննիչները քննչական և հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն, ձեռք են բերվում լրացուցիչ փաստեր, կատարվում են հաշվարկներ և կազմակերպությանն ու դրա ղեկավարներին մի փոքր ազատ են թողել, որ ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն.

«Դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել: Ընդհակառակը՝ նախապես հնչեցված 7 մլրդ, 8 մլրդ թվերը աճել են»:

«Սպայկայի» հարկային պարտավորությունների, տույժերի վերջնական գումար ՊԵԿ նախագահը հրաժարվեց նշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս