«Ինքը տրադիցիոն գող էր». ո՞վ է կանգնած «օրենքով գող» Անդիկի սպանության զակազի հետևում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը: «Ամեն մեկն իր կանալով ուզում է օր առաջ հասկանալ՝ ով է կանգնած այդ զակազի հետեւում եւ ինչի համար»,-ասաց մեր աղբյուրը:

Նրա խոսքով. «Ախր բացառված է, որ Անդիկի սպանությունը կենցաղային բնույթ կրի, ինքն էդ մարդը չէր, ինքը տրադիցիոն գող էր, սրա-նրա հետ փայ չէր մտնում: Չէր ընդունում գողերի ցոփ ու շվայտ կյանքը: Անդիկին ճանաչողները վստահ են, որ Հայաստանի ոչ ոք էդ բանը իրեն թույլ չէր տա, պրոստո ոչ մեկը դուխ չէր անի: Ասում են՝ իրավապահներն էլ են աշխատում այն վարկածի վրա, որ պատվիրատուն դրսից ա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս