Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին
Ի պատիվ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցների՝ նախագահական նստավայրում այսօր կազմակերպվել է ընդունելություն:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին, ջերմ ու անմիջական զրույց ունեցել արվեստագետների ու մշակույթի գործիչների հետ: