«Մի անգամ Զլատանը սարսափով արթնացավ՝ Ռոնալդուի մասին մղձավանջի պատճառով». Մուտու
«Յուվենթուսի» նախկին հարձակվող Ադրիան Մուտուն Instagram-ի իր բաժանորդներին պատմել է այն մասին, թե ինչպես է Զլատան Իբրահիմովիչը արթնացել գիշերը` Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված մղձավանջի պատճառով:
Մի քանի տարի առաջ Մուտուն արդեն պատմել է այս պատմությունը, սակայն որոշել է հիշեցնել այն:
««Յուվենթուսում» Իբրահիմովիչը և ես նույն սենյակում էինք քնում խաղերից առաջ: Մի օր Իբրան արթնացավ գիշերվա կեսին և ասաց ինձ. «Ադրի, վեր կաց, մի մղձավանջ տեսա, երազ էր: Այնտեղ Ռոնալդուն ինձանից ավելի լավն էր»:
Նա քնեց այն բանից հետո, երբ ես հանգստացրի նրան և ասացի, որ նման բան չի կարող լինել, և ինքը լավագույնն է»:
Սիրարփի Աղաբաբյան