«Կարևոր է դատավորի անձը, ով էդ տղամարդկությունը կունենա՝ գնալ ուղղակի օրենքով». Լևոն Քոչարյան

Իրավական մասով, բնական է՝ կլինեն համապատասխան բողոքներ վերադաս ատյաններ, իսկ մնացածը բոլորին պարզ էր, թե ոնց պետք է ավարտվի այս դատավարությունը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Երևանի քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ քիչ առաջ ժամանեց Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե ունի՞ արդյոք արդար դատավարության ակնկալիքներ, նա պատասխանեց. «Շատ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե ինչքանով կարող է որոշում կայացնել՝ հասկանալով, որ կարող է իշխանությանը դուրեկան չլինել:

Հիմա այս դատավորը, գիտեիք, բազմաթիվ օրինակներ բերեցին իր նախկին գործերից, թե ինչպես է միշտ ենթարկվել Դատախազությանը, նաև իր արածը, որն աննախադեպ էր, փաստորեն չթողեցին պաշտպանությունը խոսի: Կարևոր է դատավորի անձը, ով էդ տղամարդկությունը կունենա՝ գնալ ուղղակի օրենքով:

Հարցին, թե ինչ հույսով իր հայրը մտավ ՔԿՀ, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Հույսով, որ այս աբսուրդը մի օր կվերջանա»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս