Բաժիններ՝

«Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն ամեն բան կանի տուժած բիզնեսին աջակցելու համար». Նատյա Տուռնավա

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի իշխանությունների որոշումը շոկ էր զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատյա Տուռնավան՝ ելույթ ունենալով սեւծովյան Քոբուլեթ քաղաքի (Աջարիա) բնակչության հետ կայացած հանդիպմանը:

«Մեր պետք է նույնականացնենք խնդիրը եւ բիզնեսին համապատասխան պլան ներկայացնենք: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն ամեն բան կանի տուժած բիզնեսին աջակցելու համար: Այդ սեկտորն իրոք կանգնած է մարտահրավերի առջեւ: Տուրիստական սեզոնն սկսված է, եւ դա (թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին Ռուսաստանի իշխանությունների որոշումը) շոկ էր»,-ասել է Տուռնավան:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ մայիսին ռուսաստանցիներն ավելի քան 172 հազար ուղեւորություն են կատարել հանրապետություն: Մայիսին ռուսաստանցիներն առաջին տեղում են հայտնվել զբոսաշրջիկների թվաքանակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս