Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մյուս երկրների հետ բանակցությունների շնորհիվ նպաստել Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրության կայունացմանը՝ ընդսմին օգտվելով «քսանյակում» իր նախագահությունից: Այդ մասին հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան՝ հանդես գալով Տոկիոյում անցկացված մամուլի ասուլիսում:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ճապոնիան մտադիր է շարունակել դիվանագիտական ջանքեր գործադրել իրադրությունը կայունացնելու, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման համար ԱՄՆ-ի եւ շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ճապոնիան ինչ կերպ է օգտագործելու այն հանգամանքը, որ այս տարի նախագահում է G20-ում:
Սուգայի խոսքով՝ Տոկիոյում խիստ անհանգստացած են տարածաշրջանում իրադրության սրվելուց եւ Հորմուզի նեղուցով բեռների եւ հումքի փոխադրման անվտանգության աճող սպառնալիքից, քանի որ այդ երթուղին առաջնահերթ նշանակություն ունի Ճապոնիայի եւ այլ երկրների էներգետիկական կայունության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: