Ռեկորդային տապ է սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում
Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչեւ շաբաթվա վերջը կարող է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Բելգիայում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը: Տապի բարձրակետն այս երկրներում սպասվում է հինգշաբթի եւ ուրբաթ օրերին՝ հունիսի 27-ին եւ 28-ին:
Բելգիայում առավելագույն ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 35 աստիճանի: Բացի սովորական հանձնարարականներից, իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել հասարակական վայրերում, որտեղ օդափոխիչներ են տեղադրված, ներառյալ առեւտրի կենտրոնները, թանգարանները եւ գրադարանները:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Օստենդ բելգիական առողջարանային քաղաքի քաղաքապետարանում, շոգ եղանակի կապակցությամբ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձիերի սայլակառքերով հանգստացողների զբոսնելու վրա:
Համանման պահանջ է դրվել Բրյուգեում եւ Անտվերպենում, որոնք ամառային ամիսներին ընդունում են բազմաթիվ զբոսաշրջիկների: