«Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում». Ռուս նախարար
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ռուս-թուրքական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում դրական ուղղությամբ է շարժվում։ Ծրագրերի իրականացման համար աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է ռուս պաշտոնյան, հավելելով, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր վճռորոշ դիրքորոշումը S-400-ների հարցում։
Հիշեցնենք, որ չնայած ամերիկյան ճնշումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան այդ համակարգերը ստանալու է հուլիս ամսվա առաջին կեսին։