Բաժիններ՝

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը մերժեց Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը. Kyodo

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 25-ին մերժել է հինգ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախագիծը երկրի վարչապետ Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Ինչպես հաղորդել է Kyodo գործակալությունը, փաստաթղթին դեմ են քվեարկել կառավարող կոալիցիայի պատգամավորները, որի մեջ մտնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Կոմեյտո» կուսակցությունը, որոնք ձայների մեծամասնություն ունեն։

Ընդդիմությունը նախարարների կաբինետին մեղադրել է, որ այն քաղաքացիներին մոլորության մեջ է գցում եւ չի կարողանում հաջողություններ արձանագրել ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում: Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն նաեւ հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի արձակման եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս