Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները կրկին լարված են. պատճառը հայտնի է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում: Ի սկզբանե որոշված է եղել, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, եւ այդ որոշման ակտիվ կողմնակիցը եղել է Գեւորգ Պետրոսյանը:
Սակայն Նաիրա Զոհրաբյանին հաջողվել է փոխել որոշումը, եւ քվեարկությունը թողնել ազատ, որի արդյունքում ԲՀԿ-ականների մեծամասնությունը կողմ է քվեարկել: Հիմա այս երկու պատգամավորների հարաբերությունները կրկին լարված են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: