«Ռուսաստանն ավելի շահագրգիռ է, քան Վրաստանը»
«Ես չեմ ակնկալում է՛լ ավելի լուրջ էսկալացիա ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ համագործակցությամբ, այս հարցում Ռուսաստանն ավելի շահագրգիռ է, քան Վրաստանը»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է վրացի հեղինակավոր վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով Վրաստանում գլուխ բարձրացրած մասսայական բողոքի ցույցերին։ Նա նշել է, որ ներկայումս Ռուսաստանը շահեր ունի Վրաստանում՝ ինչպես խոշոր բիզնեսի ոլորտում, այնպես էլ՝ էներգետիկայի, գազի, բեռնափոխադրումների՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով։
«Ուստի ես չեմ կարծում, որ է՛լ ավելի լուրջ հայտարարություններ կլինեն, իսկ մինչև այս եղած հայտարարություններով Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր շահերը, չեմ կարծում, որ կգնա էլ ավելի սրման»,- ասել է Վասաձեն։ Խոսելով Հայաստանի դիրքորոշումից՝ Վասաձեն ասել է. «Ես տեսնում եմ, որ հայ ժողովուրդը, իմ ընկերները, ծանոթներն իսկապես հետևում են, անհանգստանում են, մենք ևս Հայաստանի հեղափոխության ժամանակ անհանգստանում էինք և Հայաստանի հետ էինք»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: