Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի: Այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:
«Վաղ են խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումից»,- նշեց Միրզոյանը:
Հարցին, թե արդյոք իրենց իշխանությունը նոր առաջարկ ունի Արտակ Զեյնալյանին, Միրզոյանը պատասխանեց, որ կարող է և լինի:
«Կարծում եմ, որ հնարավորություն կունենա Արտակ Զեյնալյանը ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց ԱԺ նախագահը:
Հունիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։