ԱՄՆ-ը 5 մլն դոլար է առաջարկում ԿԺԴՀ-ի կողմից պատժամիջոցների ռեժիմի խախտման մասին տեղեկատվության համար. KBS
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչեւ 5 միլիոն դոլար պարգեւ է առաջարկում Փհենյանի կողմից հակահյուսիսկորեական պատժամիջոցների խախտման վերաբերյալ տեղեկությունների համար:
Ինչպես հունիսի 5-ին հայտնել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը, համապատասխան ծանուցումն անգլերեն եւ չինարեն զետեղված է Պետդեպարտամենտի Rewards for Justice («Պարգեւ արդարադատության համար») կայքում: Միացյալ Նահանգների կառավարությանը հետաքրքրող տեղեկատվությունը վերաբերում է նավթամթերքների եւ ածխի անօրինական մատակարարումներին, արտասահման հյուսիսկորեացի աշխատողների ուղեւորություններին, ԿԺԴՀ այն առարկաների եւ ապրանքների առաքմանը, որոնք արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով, սպառազինությունների արտահանմանն ու վերաարտահանմանը, փողերի լվացմանը, մարդու իրավունքների խախտումներին:
Պարգեւ է խոստացված նաեւ կիբեռհանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման համար, որոնք կատարվել են ԿԺԴՀ-ի ղեկավարության կարգադրությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: