Բաժիններ՝

Oppo-ն և Xiaomi-ն ցուցադրել են դիսփլեյի տակ թաքցված ճակատային խցիկով սմարթֆոնների նախատիպերը

Oppo-ն ցուցադրել է այն շարժական հեռախոսի նախատիպը, որի ճակատային խցիկը թաքցված է էկրանի տակ: Հունիսի 3-ին սարքի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում ընկերության էջում:

Տեսագրության մեջ ցուցադրված է հեռախոս, որի ճակատային խցիկը չի երեւում: Սակայն Oppo-ի աշխատակիցն ապացուցում է դրա առկայությունը՝ կատարելով լուսանկար, ինչպես նաեւ մատով փակելով այն:

Oppo-ի փոխնախագահ Բրայան Շենի խոսքով՝ որը տեսագրությունը մեկնաբանել է Weibo սոցիալական ցանցում, տեխնոլոգիայի զարգացման այս փուլում էկրանի տակի խցիկով արված նկարներն ավելի ցածր որակ կունենան, քան ավանդական ճակատային խցիկներով արվածները:

Հրապարակումից հետո մի քանի ժամ անց նույնպիսի խցիկով սմարթֆոնի նախատիպ է ցուցադրել նաեւ Xiaomi-ն: Twitter-ում հրապարակված տեսանյութում աղջիկը սելֆի է անում այդ հեռախոսի միջոցով, ինչպես նաեւ այն համեմատում է այն սարքի հետ, որի ճակատային խցիկը երեւում է:

Այս պահին ընկերություններց ոչ մեկը չի հայտնել, թե պաշտոնապես երբ կներկայացվեն նորամուծությամբ սմարթֆոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս