«ԿԳ նախարարի ասածներն ինձ բացարձակ չեն հետաքրքրում». Արամ Սիմոնյան
«Նախարար է, հիմա ինչ ուզի` կարող է ասել, նրա ասածներն ինձ բացարձակ չեն հետաքրքրում։ Այլ բան չեմ ասի, որովհետև արդեն հոգնել եմ, այնքան եմ ասել, որ նրա ասածներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի դիտարկմանը, թե Արամ Սիմոնյանը վաղուց պետք է հեռանար ԵՊՀ-ից, քանի որ նրա հեռանալու գործընթացը հետաձգելը հերթական ուժեղ հարվածը կլիներ համալսարանին։
Հարցին, թե պաշտոնը թողնելուց հետո ինչո՞վ է զբաղված, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ մինչ այս պահը զբաղված է եղել թղթերը ստորագրելով, որից հետո սկսել է հավաքել իրերը, որպեսզի թողնի աշխատասենյակը։
Ապագա անելիքների վերաբերյալ էլ ասաց, որ շարունակելու է զբաղվել և՛ գիտական, և՛ մանկավարժական գործունեությամբ։
Զվարթ Խաչատրյան