Բաժիններ՝

Մալայզիայի վարչապետն առաջարկել է ստեղծել միասնական ասիական արժույթ. Reuters

Ասիական պետությունները պետք է միասնական արժույթ ստեղծեն, որը կկարողանան օգտագործել ներմուծման-արտահանման գործառնություններում: Այս կարծիքը հայտնել է Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը՝ հանդես գալով Ասիայի զարգացմանը նվիրված տնտեսական համաժողովում, որը տեղի է ունեցել Տոկիոյում։

«Եթե ասիական երկրները ցանկանում են համախմբվել, հարկ է, որ նրանք սկսեն ոսկե ստանդարտի հիման վրա ընդհանուր առեւտրական արժույթի ստեղծումից, որովհետեւ ոսկին անհամեմատ ավելի կայուն է,-նրա խոսքը մայիսի 30-ին մեջբերում է Reuters գործակալությունը:-Այն կօգտագործեն ոչ թե ներքին հաշվարկների համար, այլ միայն (երկրների միջեւ) առեւտրական գործառնություններում»: Նա նաեւ ընդգծել է, որ «արժույթների փոխանակման ներկայիս համաշխարհային համակարգի պայմաններում տեղական վճարամիջոցները ենթակա են արտաքին գործոններին եւ մանիպուլյացիաների օբյեկտ են դառնում»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Մալայզիան ընդգրկել է այն երկրների ցուցակում, որոնք կասկածվում են արժույթների հետ կապված մանիպուլյացիաների մեջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս