ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Լոս Անջելեսում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» (Innovate Armenia) ամենամյա 4-րդ փառատոնին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։
Փառատոնի հաջորդ փուլում ԱԽ քարտուղարը մասնակցել է Հայաստան-Սփյուք հարաբերությունների թեմային նվիրված պանելային քննարկումներին։