Բաժիններ՝

«Չէի ցանկանա ասել, որ ի սկզբանե նպատակ կար պեդոֆիլիա տարածել կամ միասեռականության քարոզել». Սեռաբան

«Մի քանի անգամ շատ ուշադիր կարդացել եմ և պետք է ասեմ, որ մասնագիտական տեսանկյունից իսկապես գիրքը, մեղմ ասած՝ անգրագետ ձևով է կազմված, որովհետև այն ոչ թե ծառայում է բուն նպատակին՝ կանխելու սեռական բռնությունը երեխաների նկատմամբ, այլ հակառակը, կարող է  ավելի շատացնել բռնության երևույթը, նույնիսկ ստեղծել պեդոֆիլների ու զոհերի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է»  գրքին՝ ասաց բժիշկ-սեռաբան Նարինե Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ գրքում կոպիտ սխալներ կան թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար, ովքեր ռիսկային խմբում են գտնվում:

«Եթե նպատակը եղել է այդ երևույթը կանխելը, առանձին վերցված՝ բարի նպատակ է, բայց չի հաջողվել, ձախողված փորձ է: Գուցե նպատակը բարի է եղել,  ես չէի ցանկանա ասել, որ ի սկզբանե նպատակ կար պեդոֆիլիա տարածել կամ միասեռականության քարոզ անել: Բայց, որ դա է ստացվել՝ որպես մասնագետ կարող եմ հաստատել»,- նկատեց  սեռաբանը:

«Որպես բժիշկ՝ առնչվում եմ մարդկանց հետ, որոնց սեռական խնդիրները պայմանավորված են մանկության և պատանեկության տարիքում տեղ գտած  սեռական չարաշահման դեպքի հետ: Որպես հետևանք՝ այսօր տարբեր տեսակի սեռական  դիսֆունկցիաներն են: Այո՛,  որոշ դեպքերում 3-6 տարեկան հասակում է տեղ գտել սեռական չարաշահման այդ իրադարձությունը, որը հետք է թողել նրա ամբողջ սեռական զարգացման վրա: Այդ երևույթի դեմ, անշուշտ, ինչ-որ մի բան պետք է ձեռնարկել, բայց կարևոր է ընտրված մեթոդը, որպեսզի լավության տեղ՝ վատություն չանենք: Անշուշտ, սեռակրթության անհրաժեշտություն կա, բայց դա չի նշանակում՝ պարտադրել որոշակի սեռական նորմեր, պատկերացումներ: Տարիքին համապատասխան պետք է գիտելիք փոխանցել»,- հավելեց Նարինե Ներսիսյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին  «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»  հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ գրախանութներից մեկում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ և խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների  պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում` սեռական:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս