Կոնվերս Բանկը Արցախում սկսել է  լիզինգով գյուղտեխնիկայի  տրամադրում

Կոնվերս Բանկը՝  Արցախի Հանրապետության (ԱՀ) Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում սկսել է ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) գյուղտեխնիկայի տրամադրման նախագիծ:

Համագործակցության շրջանակում Բանկն իր գործող և պոտենցիալ հաճախորդներին է առաջարկում գյուղտեխնիկայի լիզինգ՝ մինչև 6 տարի ժամկետով և 13%տարեկան դրույքաչափով: Տոկոսագումարի 70% -ը  սուբսիդավորվելու է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից:

«Սա ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ գործակցության շրջանակում Արցախում իրականացվող երկրորդ ծրագիրն է: Նախորդ տարվանից իրականացվող մեկ այլ ծրագրի շրջանակում Բանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց է առաջարկում գյուղատնտեսության վարկավորում՝ դրամով առավելագույնը 15 %,իսկ արտարժույթով՝ առավելագույնը 12 % տարեկան դրույքաչափով, որից Հիմնադրամը սուբսիդավորում է մինչև 70 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է նաև, որ գյուղտեխնիկայի վարձակալության(լիզինգի) ֆինանսավորման ծրագրի շրջանակում կանխավճարի նվազագույն չափը 30 % է, որից 10-ը սուբսիդավորելու է Հիմնադրամը, իսկ 20-ը՝ Լիզինգառուն:

Լիզինգը տրամադրելիս գյուղատնտեսական տեխնիկայի գնահատում չի իրականացվում: Որպես գնահատված արժեք հիմք է ընդունվում Վաճառողի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում/տեղեկանքում  նշված արժեքը:

Լիզինգավճարների ժամանակացույցը սահմանված է եռամսյակային կտրվածքով, իսկ ապահովագրությունը իրականացվում է Բանկի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս