Վերաբացվել է Արդշինբանկի Իջևան մասնաճյուղը
Արդշինբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, վերաբացեց Իջևան մասնաճյուղը՝ վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում: Նորացված մասնաճյուղը հագեցած է բոլոր պայմաններով հաճախորդներին բարձրակարգ և համալիր ծառայություններ մատուցելու համար:
Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ. կանխիկ գումարի մուտքագրում և ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և բազմաթիվ այլ ծառայություններ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը ՀՀ մարզերում և 3 մասնաճյուղ Արցախում:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: