Ոստիկանությունը վթարից մահացած եղբայրների մահվան դեպքի մասին
Մայիսի 2-ին, ժամը 23.45-ին, «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Վիտս»-ի 25-ամյա վարորդ Արմեն Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա ուղևոր Լևոն Ահարոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։