![](/banners/BeFunky-design.jpg)
«Պոգբան այլմոլորակային է, երբ ցանկանում է խաղալ». Կարամբե
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/095441_m.jpg)
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Կարամբեն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու գաղափարին:
«Պոլը ինձանից ավելի լավն է: Նա տիտան է: Պոգբան այլմոլորակային է, երբ ցանկանում է խաղալ:
Կարելի է ասել, որ նա «գալակտիկոսի» մասն է:
Եթե «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել իր կազմը, ապա պետք է գնել Պոգբային: Բայց միայն Զիդանը կարող է դա որոշել»,- ասել է Կարամբեն:
Սիրարփի Աղաբաբյան