Բաժիններ՝

Փաշինյանը գոհ է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներից

«Հայաստանը հետաքրքրված է միության արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը այդ նպատակի համար»,- այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո տված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ ինչպես միության դերին, այնպես էլ՝ նիստի օրակարգում ներառված հարցերի շարքին։

Փաշինյանը գոհունակություն հայտնեց նիստի արդյունքներից՝ հույս հայտնելով, որ այս նիստը, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությամբ տեղի ունեցող մյուս բոլոր նախաձեռնությունները կծառայեն ինտեգրացիայի զարգացմանը և մեր երկրների քաղաքացիների համար պրակտիկ արդյունքների ձեռքբերմանը։

Նա շեշտեց, որ Հայաստանը հետաքրքրված է միության արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերն այդ նպատակի համար։

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում ներառված էին 13 հարցեր, որոնցից շատերը կարևոր նշանակություն ունեն ԵԱՏՄ ինտեգրացիայի խորացման համար։

Նրա խոսքով՝ դրանցից մեկը մասնավորապես վերաբերում է միության թվային օրակարգի իրականացմանը, որը համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը, քննարկված հարցերի ցանկը։ Ամփոփելով՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի նիստի մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հետագայում ևս Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԵԱՏՄ միջոցառումները և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը հոկտեմբեր ամսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս