Փաշինյանը Սանասարյանի գործով պարադոքսալ վիճակում է հայտնվել
«Կոռուպցիոներներին բռնելով էր զբաղված Դավիթ Սանասարյանը, բայց պարզվում է՝ ի՞նքն է թավշյա հեղափոխության ամենամեծ կոռուպցիոները: Հիմա Նիկոլ Փաշինյանը պարադոքսալ վիճակում է հայտնվել. եթե ասի, որ այդպես չէ, նշանակում է՝ գործը սարքված է, իսկ եթե սարքված է՝ կնշանակի, որ նոր Հայաստանում գործ են սարքում, բայց, եթե սարքված չէ, կնշանակի, որ կա համակարգային կոռուպցիա: Չնայած՝ տարբեր առիթներով ասել եմ, որ օդում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է: Նա բարի գտնվեց այն մարդկանց հանդեպ, որոնց մասին ասում էին, թե միլիարդներ են թալանել: Այդ մարդիկ ազատ ֆռֆռում են, խոսակցություններ կան, որ մուծվել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ «քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Կարապետյան